Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրաքաղաքում արդեն հինգերորդ օրն է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք նպատակ ունեն կանխելու ահմանագծման և սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրումը։
Շարժման հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։
Մասնակիցները նշում են՝ ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:
Հիշեցնենք, որ այսօր շարժման անդամները կրկին փակել էին Երևանի գլխավոր փողոցներից մեկը, ինչից հետո ոստիկանները բերման ենթարկեցին շարժման մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին:
Նախաձեռնության մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ հանրահավաքներ և իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով հանրությանը միանալ իրենց պայքարին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին շարժման մասնակցիները 44 րոպեով փակվել էին Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Այնուհետև նույն օրը ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ից նախ Կառավարության, ապա ՀՀ նախագահականի և ԱԺ ընդունարաններինէին հանձնել իրենց պահանջ-նամակները, ապա 17:00-ից հանրահավաք էին իրականացրել Հանրապետության հրապարակում։