|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որոնք համընկնում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին Եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի հետ, տեղի կունենա այսօր Սոչիում։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի ղեկավարը։
Կրեմլը հայտնել է, որ նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Միաժամանակ, հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հավելել է, որ նախատեսվում են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ։