Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալուն:
Իշխան Սաղաթելյանը ընդգծել է միջխորհրդարանական գործունեության կարևորությունը՝ մասնավորապես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
ԱԺ փոխնախագահը Արցախում հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Քննարկվել են Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին: Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: