|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:
ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցության կողմից Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոսության դիմաց նոյեմբերի 9-ին կազմակերպվում է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:
