կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 17:41
Հասարակություն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
 
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
 
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։