Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն Ազգային ժողովում էր: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների, այնպես էլ պատգամավորների որեւէ հարցի պատասխանելուց: Իսկ ինչո՞ւ էին հենց նորանշանակ տեղակալին գործուղել Ազգային ժողով:
Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում:
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։