Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հետցնցումային ակտիվությունը Ջավախքի օջախային գոտում շարունակվում է։ Դրանց հիմնական մասը թույլ երկրաշարժեր են, որոնք գրանցում են միայն գործիքները։ Էպիկենտրոնում 2 բալից բարձր ուժգնությունը զգացվում է նաեւ Հայաստանի բնակավայրերում։ Ակտիվությունը, ամենայն հավանականությամբ կշարունակվի որոշ կարճ ժամանակահատված։