|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանում մեկնարկել են երկրի ռազմաօդային ուժերի «Երկնքի պաշտպաններ-10» զորավարժությունները։ Զորավարժություններում ներգրավված են ռազմաօդային ուժերի բոլոր բազաները, մարտական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը. հայտնել է IRNA գործակալությունը։
Զորավարժությունների առաջին փուլը ներառում է տարբեր բարձրություններով և տարբեր արագություններով թռչող թիրախների ջախջախում։
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին նախօրեին ասել է, որ զորավարժությունների նպատակն է «ցուցադրել Իրանի ռազմաօդային ուժերի կարողությունները, թշնամու թիրախներին հարվածելու պատրաստակամությունը»: Զորավարժություններում, նրա խոսքով, կներգրավվեն «ներքին արտադրության բոլոր տեսակի համակարգերը և զինատեսակները, ներառյալ` ծանր և միջին ճշգրտության ռումբերը, ղեկավարվող բոլոր տեսակի հրթիռները»:
Առաջին անգամ կիրառվել է իրանական արտադրության «Կոդս» ռադարը, որն ունակ է թիրախներ հայտնաբերել 500 կմ հեռավորությունից և ավելի քան 30 հազար մետր բարձրությունից: