կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 09:31
Քաղաքական

Բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում. հարց ԱՄՆ դեսպանին

Բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում. հարց ԱՄՆ դեսպանին
Ինչպես և կանխատեսել էի պատերազմի ժամանակ, պարտված Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ (դեռևս), դրոշ ու օրհներգ ունեցող տարածքի, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային ավտոկայանի։ Եվ հերթական անգամ, ինչպես 20-րդ դարասկզբին, դա տեղի է ունեցել հայկական էլիտայի թերահաշվարկների արդյունքում առաջ եկած հակահայկական կայսերական կոնսենսուսի հետևանքով։ Հիմա արդեն Ռուսաստանն էլ 1 մլրդ դոլարի ներդրում կանի, ԱՄՆ դեսպանն էլ Եռաբլուր կգնա, կոմպրադորներն էլ արյան հաշվին կհարստանան թուրքական փողերով։
 
Մնում է մի վերջին հռետորական հարց ԱՄՆ դեսպանին՝ բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում…
 
 
Էդգար էլբակյան
քաղաքագետ