կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 08:36
Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Հոկտեմբերի 20-ին Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

 

Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշենի 1-4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Աղաբաբյան, Անդրանիկ Իոսիֆյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Սասնա Ծռեր փողոցներ,

·         Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցներ, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Սիլիկյան հին խճուղի, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց, փակուղի և նրբանցքներ, Ֆուչիկի փողոց և նրբանցքներ, Մարգարյան փողոց և նրբանցքներ, Հալաբյան 22-65 շենքեր, Հասրաթյան 25/2, 25/4, 25/6 շենքեր,

 

·         Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝  Հաղթանակ թաղամաս,

·         Կոտայքի մարզ՝  Զովունի գյուղի 20-26 փողոցներ, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղեր,

·         Արմավիրի մարզ՝  Մերձավան գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։