Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ որոշում են կայացրել ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ երկու որոշում են կայացրել, որոնք կապված են ժամկետների պահպանման հետ:
«Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացման՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 ու դեկտեմբերի 5, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք, ներառյալ՝ Երևանը, Գյումրին ու հինգ համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված ու միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ 79 համայնքից կունենան 7-ը, որոնք որևէ մեկի հետ միավորված չեն, մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել, խոշորացվել են: Սանոսյանը նշեց, որ 441 համայնք միավորում են 38 համայնքային միավորի փնջի մեջ:
«Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր համայնքներում կկայացվեն մեծամասնական ընտրակարգով ընտրություններ», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Մեղրիում, Տեղում, Դիլիջանում, մեծամասնականով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում, իսկ նոյեմբերի 14-ին համամասնականով ընտրություններ կլինեն Իջևանում, Ստեփանավանում, Կապանում, մեծամասնականով՝ Արզնի ու Լերմոնտովո համայնքներում:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սրանով խոշորացման այս փուլն ամփոփվում է, բայց ընտրություններով ոչ թե խոշորացման որոշում է կայացվում կամ չի կայացվում, այլ խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով: