|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Ձյան տեղումների պատճառով և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կապալառուի և ճանապարհային ոստիկանության կողմից Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: