Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսի պաշտպանության համար նահատակվեց դաշնակցական, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ ընկեր Գեղամը՝ Գեղամ Մուշեղյանը։
Պատերազմի մեկնարկից հետո Գեղամ Մուշեղյանն առաջիններից էր, որ իր կուսակից ընկերների հետ անմիջապես մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու իր և իր ընկերների կողմից դեռ 26-29 տարի առաջ ազատագրված Արցախը։ Պատերազմի առաջին օրը նա էր զինվորագրում իր կուսակից ընկերներին, իսկ դրանից հետո նրանց հետ միասին մեկնեց ռազմաճակատ։
Հոկտեմբերի 2-ին դիպուկահարի դավադիր կրակոցից Մատաղիսի մոտակայքում զոհվեց ընկեր Գեղամը։ Նա առաջին զոհն էր 5 տասնյակից ավելի այն դաշնակցականներից, որոնք նահատակվեցին հանուն Արցախի պաշտպանության։