|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: