|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում հանդիպել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի հետ, որը ձերբակալվել էր Մարտակերտում և այժմ պահվում է Արցախի ՔԿ-ում․ հայտնում է «Փաստինֆոն»։

Մուրադովը ծանոթացել է ադրբեջանցու առողջական վիճակին։ Բաբաևի խնդրանքով՝ նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատելու հարազատների և ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը նա բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։