|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց:
Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում