|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ: