կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 09:46
Հասարակություն

Հուլիսի 6-ի աստղագուշակ

Հուլիսի 6-ի աստղագուշակ

Խոյ

Այսօր ոչ մի հարցում իրավունք չունեք չեզոք դիրքորոշում զբաղեցնել: Կանգնեք նրա կողքին, ով ճիշտ է և արդար:

Ցուլ

Բավական հանգիստ օր է, ինչը ձեզ թույլ կտա մտածել ապագայի, ապագա գործողությունների մասին: Ռեալ բաներ ծրագրեք և ամեն ինչ կստացվի:

Երկվորյակ

Շտապողականությունը ձեր թշնամին է: Ինչ գործ էլ ձեռնարկեք, հանգիստ, անշտապ արեք, թե չէ կձախողվեք:

Խեցգետին

Աշխատավայրում կոնֆլիկտները չեն բացառվում: Դրա մեղավորը դուք չեք, բայց շատերը կան, որոնք ձեր վատն են ցանկանում:

Առյուծ

Այսօր դուք ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, դուք երկընտրանքի առաջ եք կանգնած, բայց ժամանակն է կողմնորոշվելու:

Կույս

Աշխատավայրում, ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, ինչը չես ասի անձնական կյանքի մասին: Սիրելիի հետ վեճերը չեն բացառվում:

Կշեռք

Դուք ձեզ այսօր բավական ուժեղ կզգաք, դա կնկատեն շրջապատող մարդիկ և շարունակ ձեզանից օգնություն կխնդրեն:

 

Կարիճ

Այսօր հարաբերությունները պարզելու լավագույն օրը չէ, եթե անգամ ինչ որ մեկի հետ վեճ ունեք, տաք գլխով հարցերը մի լուծեք:

Աղեղնավոր

Մտքերը, որոնք առաջին հայացքից անիրականանալի կթվան, իրականում այնքան իրականանալի են, որ դուք էլ կզարմանաք:

Այծեղջյուր

Ժամանակն է մտածեք գործը փոխելու մասին, այժմ ձեր վիճակը լավ է, բայց դա ժամանակավոր է:

Ջրհոս

Ձեզ մոտ ցանկություն կառաջանա փոխելու կյանքը, բայց հիմա լուրջ փոփոխություններ անելու ժամանակը չէ:

Ձկներ

Եթե միայնակ եք, չի բացառվում, որ կգտնեք ձեր 2-րդ կեսին, եթե արդեն ունեք զուգընկեր, հարաբերությունները կլրջանան: