Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարությունում Սուրեն Պապիկյանի տեղը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, զբաղեցնելու է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, իսկ Ռ․ Պետրոսյանի տեղը զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի աթոռին էլ նստելու է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այս մասին խոսում են Գեղարքունիքի մարզի մերձպաշտոնական շրջանակներում: Սանոսյանը, սակայն, մեր հարցին պատասխանելով, ասաց, թե այդ լուրերը ճիշտ չեն:
Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր՝ փոխվարչապետ դառնալու մասին լուրերը, սակայն կառավարությունում իրեն հարց ուղղած լրագրողներին տված նրա պատասխանը համոզիչ չի հնչել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում