Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն էր տալիս՝ իր «հագով» Սահմանադրություն եւ օրենքներ «կարելու» համար, հիմա ինքն է զբաղված նույն գործով։ Կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից եւ տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։
Նախագծում երկար-բարակ ներկայացրել են գործառույթները, ապա հիմնավորել․ «Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը»: Բայց իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունն իրականացնում է կոնկրետ պաշտոնյայի համար: Սա նշանակում է, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, եւ նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։
Հավանաբար, Պապիկյանն արդեն մարզպետների հետ լեզու է գտել, դրա համար էլ օրենքը փոխում են, որ մեկ ուրիշը նոր տողից չսկսի աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում