ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն մայիսի 31-ին Գյումրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների և շտաբների աշխատակիցների հետ։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։ Նա վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբները շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբներից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։
Իր հերթին Վահե Հակոբյանը նշեց, որ դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է տրվում Գյումրիին և, առհասարակ, Շիրակին՝ թե՛ օդանավակայանի հարցով, թե՛ բիզնես հարցերով։ «Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից ընտրությունների արդյունքում մտնի խորհրդարան»,- նշեց նա: