կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 21:40
Հասարակություն

Գալիք շաբաթ ԵԽ-ում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Ա. Աշոտյան

Գալիք շաբաթ ԵԽ-ում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Ա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։
 
Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիեւի ռեժիմի նկատմամբ։
 
Գործող կապիտուլյանտների դավաճանության եւ ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի։