կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 11:34
Քաղաքական

ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականության թեմայով քննարկում

Տեղի է ունենում «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվում վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականության խնդրին, իրավական կարգավորումներին, ազդեցությանը ընտրությունների օրինականության վրա։

Քննարկման բանախոսներն են «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Արա Ղազարյանը, Գևորգ Դանիելյանը, Հասմիկ Ենգոյանը։

Քննարկմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։