կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 21:17
Հասարակություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։
 
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
 
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: