Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրադրությունը Դոնբասում շարունակվում է բավականին լարված մնալ: Փոխարենը, ակտիվացել են փոխադարձ մեղադրանքները: Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Նա ասել է, որ խորապես մտահոգված են Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի տեղաշարժի կապակցությամբ ու որ անվերապահորեն աջակցում են Կիեւին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է՝ Կիեւը խախտում է մինսկյան բոլոր պայմանավորվածությունները, սակայն Արեւմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային: Լավրովը հորդորել է Ֆրասիային ու Գերմանիային անհապաղ ուշքի բերել այդ երկրի իշխանություններին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դոնբասում անվտանգության իրավիճակի սրումն ու ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը վերջ կդնի Դոնբասում հակամարտությանը:
Այսպիսով, Զելենսկին ուզում է արագացնել կառույցին միանալու գործընթացը: Փոխարենը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիեւը միայն կխորացնի ուկրաինական ներքին ճգնաժամը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ, ու որ այդ հարցն անընդունելի է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար: