|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 29-ին, ժամը 08։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։