կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 23:45
Քաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի հայտարարությունը.

««Հայ ժողովուրդը վերապրում է իր պատմության ճակատագրական ու ամենադժվար էջերից մեկը: Պատերազմում ունեցած տարածքային ու մարդկային ծանր կորուստները, հարյուր-հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերը, բանակին եւ տնտեսության հասցված ծանր հարվածները վտանգում են հայոց պետականության եւ ժողովրդի ապագան: Հարյուր-հազարավոր հայրենակիցներ, չտեսնելով որեւէ ապագա իրենց հայրենիքում, լքում են հայրենիքը` երկիրը դատարկվում է:

Այս արհավիրքը սկիզբ առավ 2018թ.-ից խաբեությամբ ու ստով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի եւ նրա սորոսական խմբակի ապիկար եւ միտումնավոր հակապետական գործունեության արդյունքում: Հատկապես կարեւոր է ընդգծել վերոհիշյալ խմբակի հետեւողական գործողությունները մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, անվստահության դաշտ մղելու նպատակով: Այդ ամենը արվում էր Փաշինյանի եւ իր հետ ժողովրդին խաբած սորոսականների քաղաքական տերերի ու պատվիրատուների հրահանգներով, որոնց խնդիրը եղել էր ու կա Ռուսաստանի դուրս մղումը Հայաստանից եւ մեր տարածաշրջանից:

Մեր Շարժման նպատակը ինչպես եւ հայտարարվել է հիմնադիր համաժողովում հանդիսանում է ձեւավորել հայ ժողովրդի միասնական տեսլականը մեր երկրի ապագայի վերաբերյալ: Մեր խորին համոզմամբ հայ ժողովրդի անվտանգ, ապահով, ազգային եւ բարեկեցիկ ապագան կապված է միմիայն Ռուսաստանի հետ որակապես նոր բարձր մակարդակի դաշինք ձեւավորելու հետ, ընդհուպ մինչեւ միութենական ձևաչափի միավորում ստեղծելը: Սակայն այդ ճանապարհին հիմնական խոչընդոտը հանդիսանում է իր էությամբ եւ գործունեությամբ հակառուսական իշխանությունը եւ նրա սորասական շրջապատը: Հետեւապես մեր առաջնային մարտավարական խնդիրը պետք է լինի երկիրը աղետի հասցրած, հայ ժողովրդի մեծ ստի զոհ դարձրած ու նրա ապագան հարցականի տակ դրած, պետության զարգացման հիմնական խոչընդոտը հանդիսացող ապօրինի իշխանություններից ազատվելը: Մենք պահանջում ենք վարչապետի, կառավարության, իրեն ծառայող ԱԺ խմբակցության եւ իրեն սպասարկող այլ պաշտոնյաների անհապաղ հրաժարականը: Իշխանության մեջ մնալով սրանք յուրաքանչյուր օր մոտեցնում են Հայաստան պետության վախճանը:

Միաժամանակ հայտարարում ենք մեր համերաշխությունը քաղաքական այն բոլոր ուժերի, շարժումների և կազմակերպությունների, աշխատանքային կոլեկտիվների և առանձին քաղաքացիների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երեւան, 18 փետրվարի, 2021թ.»: