Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպես կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։ «Սորոսականների» և իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, որպես կանոն, այդպես էլ գաղտնի են մնում։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շրջանակները վերջին շրջանում սկսել են նորից ակտիվանալ ու մնալ «գծի մեջ»: Եվ, ահա, նախօրեին նրանք հերթական հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ։ Այստեղ հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախկին հանդիպումների, այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, հրապարակվել են նաև լուսանկարներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսական հոսքերից օգտվող ՀԿ-ների ներկայացուցիչները այս անգամ մեծ փաթեթ են փոխանցել, որով իրենց կետային առաջարկներն են ներկայացրել արդարադատության ոլորտում նախանշվող փոփոխությունների ու մի շարք օրենսգրքերում արմատական «բարեփոխումներ» կատարելու վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկների հիմնական մասը վերաբերել է Ընտրական և Քրեական օրենսգրքերում սպասվող փոփոխություններին և համապատասխան կարգավորումներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։