Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վեդիում հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին:
Նա նշեց. «Այստեղ մեզ հետ է մեր կենդանի հերոս Էդգար Ադվարդի Մարկոսյանը, որին պատերազմի օրերին հանդիպել եմ եւ ուզում եմ նաեւ ընթերցել նաեւ նրան հերոսի կոչում շնորհելու որոշումը:
«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններ, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի Կոռնետ հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատար սերժնտ Էդգար Էդվարդի Մարկոսյանին շնորհել Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Ոսկե արծիվ շքանշանը»:
Թալիշի ուղղությունում ընդամենը մի քանի օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 10 զինտեխնիկա: Այդ օրերին ստացել է նաեւ ծանր վնասվածք, որ դեռ երկար պետք է կազդուրվի: Համոզված եմ՝ Էդգարը մեր ժամկետային այսօրվա հերոսն է, եւ նշեմ նաեւ, որ ունեցել է նաեւ փայլուն ծառայություն, գերազանցիկ բոլոր ուղղություններում: Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան եւ այս պարգեւը հանձնել քեզ»: