|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու):
«ՀԱշխատելու են երկուական խմբեր աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն: