|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 054-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 695 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3596-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 812 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 388, փաստացի բուժվողներինը՝ 10070։ Մեկ օրում արվել է 1218 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 602 986 թեստ։