|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ղարաբաղում: Այս մասին Ստեփանակերտից հայտնում են Wargonzo-ի աղբյուրները:
Անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Խաղաղապահներին արդեն հայտնել են միջադեպի մասին:
Անհասկանալի է՝ ադրբեջանցիների գործողությունները կապ ունե՞ն ԱՄՆ-ում իրադարձությունների հետ, թե՞ նրանք «տոնում են» ուղղափառ Սուրբ Ծնունդը:
Ամեն դեպքում՝ հրաձգության փաստը տագնապալի ազդանշան է: