|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել: Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ,ինչպես նաև 1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,-մանրամասնել է Թադևոսյանը: