կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 12:21
Քաղաքական

Հունան Պողոսյանը միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հունան Պողոսյանը միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։ «Հրապարակի»  հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին դիմել են արդյո՞ք իրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու ուղերձներով հանդես եկող ԱԱԾ-ի, ոստիկանության նախկին պաշտոնյանը:

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։

- Իսկ Դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն։

- Այդ դեպքում բաց ասեիք՝ պահանջում եմ հրաժարականը։

- Չէ, ես նշանակված պաշտոնյա եմ, ես ընտրված պաշտոնյա չեմ եւ  առաջին հերթին բարձրաստիճան սպա եմ եւ ասում եմ՝ ես իմ հայրենիքը չեմ չափում մետրերով կամ կիլոմետրերով։

- Ժամանակը չէ՞, որ արդեն միանաք պահանջին։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հրաժարական ներկայացնելով՝ ես այդ հարցին պատասխանել եմ։