|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Համացանցում տարածվող տեսանյութը, թե իբր 62 նոր զինծառայող է գերեվարվել, չի համապատասխանում իրականությանը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը:
«Այդ տեսանյութը հին է, վերջին օրերին Խծաբերդի ու Հին թաղեր հատվածի այդ ցավալի դեպքից հետո այլևս որևէ զինծառայողի գերեվարման փաստ չի արձանագրվել: Նշում են, թե ևս 62 զինծառայող են գերեվարել, զինծառայողները պարզ է՝ երևում են, բայց սուտն այն է, որ ներկայացնում են, թե նոր է եղել, այդպես չէ»,- ասաց նա:
Սարումյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Խծաբերդ, Հին թաղեր հատվածում տեղի ունեցած ցավալի դեպքից հետո, որի մասին հայտարարել են, որևէ զինծառայողի գերեվարում չի եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թշնամին հաղորդում է ևս 62 հայ գերեվարելու մասին: