Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, այսօրերին հատկապես, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեխնիկական ու մասնագիտական կազմը մայրաքաղաքում ու շրջաններում շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ օր առաջ երկնագույն կրակը կրկին հասցնելու արցախցիների օջախներ:
Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր: Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում խնդիրը հիմնավորապես կլուծվի:
Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործունեություն իրականացնողների մատակարարման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ: Մյուս շրջաններում գազամատակարումը հիմնականում վերականգնված է: