Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրանց անբարոյականությունը գիտե՞ք ուր է հասել։ Այսօր ԱԺ-ում, ողբ կապելով դռների բռնակների եւ վնասված գույքի մասին, նրանցից եւ ՈՉ ՄԵԿ չհիշատակեց իրենց ընկեր ու ղեկավար խոսնակին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Փաստորեն Միրզոյանը մի բռնակի չափ էլ չկա իրենց համար։
Դուք ի՞նչ եք սպասում, որ նրանք շուշեցու, հադրութեցու, քարվաճառցու զավը հասկանայի՞ն։
Զովածների ընտանիքների մորմոքը կիսեի՞ն։
Վիրավոր ու անդամահատվածների դարդո՞վ ապրեին։
Առողջություն Արարատին։ Թող արագ ոտքի կանգնի, իրեն էլ շաաատ հարցեր կան ուղղելու...»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։