կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 11:55
Արցախ

«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել

«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը «օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի երևանցիներ,

Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության:

Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով:

Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար:

Շնորհակալություն:

#հաղթանակ

ՎՏԲ Հայաստան բանկ

AMD 16062005743200

USD 16062005743201

RUR 16062005743203

EUR 16062005743202

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության»: