Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական դատարանը Ադրբեջանի Կառավարությունից պահանջել է մինչեւ նոյեմբերի 13-ը եւս 6 հայ ռազմագերու մասին տեղեկությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա, մասնավորապես, հայտնում է.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված եւս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը եւ Նորիկ Առաքելյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 13.11.2020թ:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»։