Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, ասել է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
Ի պատասխան հարցի, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին, ինչ է դա նշանակում, Դավիթ Տոնոյանն ասել է․
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր խորը զինվորական գիտելիքներով, երևի թե, խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես Վարդենիսի շրջանի բնակավայերը հրետակոծվել են՝ օգտագործելով ծանր հրետանին և անօդաչու թռչող սարքերը։ Եվ եթե դա իր համար մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացություններն անեն»,– ասել է նա։
Հարցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև մեղադրանք է հնչեցրել, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվել է Ադրբեջանի բնակավայրեր, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․
«Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս, և եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերը և այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողության անցկացման վայր են, մեր Պաշտպանության բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»,– ասել է նա։