|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը մասամբ փլվեց պայթեցման հերթական փորձի արդյունքում, մյուս մասն առանց միջամտության կփլուզվի ժամանակի ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պայթեցման աշխատանքների պատասխանատու Վազգեն Պետրոսյանը:
«Առաջին անգամ մենք շենքի երկու կողմերը և մեջտեղի մասն իջեցրեցինք: Երկրորդ և երրորդ անգամ մենք ունեցանք խնդիր պայթուցիկ նյութի հետ, որի պատճառով մոտ 80%-ը չպայթեց: Հիմա պայթեցումից հետո դիմացի մասն արդեն իջավ, սպասում ենք, որ հետևի մասն էլ իջնի: Հետևի մասը ծռվել է, պայթեցման աշխատանքներ այլևս չեն տարվելու»,- ասաց Պետրոսյանը:
Վազգեն Պետրոսյանը նշեց, որ հետաքննությունը կպարզի, թե ինչու պայթուցիկների մոտ 80%-ը չի պայթել:
2020թ. հունիսի 28-ին խոշոր հրդեր էր բնռկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում: