|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել»,- ասաց Մակունցը:
Մեծամասնական խմբակցության ղեկավարը հավելեց, որ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի համավարակին, իսկ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցին անդրադարձ չի եղել:
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Հանդիպումից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ հանդիպման հաստատված օրակարգ չկա: