Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, սակայն Շաթիրյանը դեռ գործադիրի թեկնածուն չէ: Այս մասին Շաթիրյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու որպես դիտարկվում է, բայց կառավարության թեկնածուն չէ»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով այն խնդրին, որ Շաթիրյանի հետ հանդիպումը սովորականից կարճ է տևել, Լիլիթ Մակունցը նշեց, որ նախկինում արդեն առիթ ունեցել են Էդգար Շաթիրյանի հետ հանդիպելու և իրենց հարցերն ուղղելու:
«Նախկինում մենք ունեցել էին առիթ պարոն Շաթիրյանին հարցեր ուղղելու: Հանդիպման ընթացքում հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հետ կապված հնարավոր կարգավիճակին: Խոսել ենք պարոն Շաթիրյանի հետ, տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից իր հրաժարվելու հետ կապված հարցին ենք անդրադարձել:
2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից: