|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք, մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6615 քաղաքացի։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։
Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 854 մարդ, բուժվել՝ 690 207 հոգի։