|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 321 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 37317 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 155 664, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9914 պացիենտ, ավելացել է 81-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 26478 անձ` վերջին մեկ օրում 235 անձ:
Ընդհանուր առմամբ, 705 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):