Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ-ում ՀՀ Դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին նախատեսվող չարտերային թռիչքների մասին տեղեկատվություն: Այս մասին գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Ներկայացնում ենք «NordStar» ավիաընկերության կողմից «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։
✔Հուլիսի 22-ին – Մոսկվա - Երևան
✔Հուլիսի 23-ին – Մոսկվա - Գյումրի
✔Հուլիսի 25-ին – Մոսկվա - Գյումրի
Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։
Տոմսերի վաճառքը մեկնարկում է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Նշենք, որ, ըստ ավիաընկերության փոխանցման, տոմսի արժեքի բարձրացումը պայմանավորված է Հայաստնում ավիավառելիքի սակագնի աճի հետ։
Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»: