կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 12:16
Հասարակություն

Գեղարքունիքում բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության դեպքեր

Գեղարքունիքում բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության դեպքեր

Բացահայտվել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ-ից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ:

Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ: