|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի եւս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում եւ մեկուսացնում:
Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ եւ երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է: