Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսով վարակի առումով նախորդ օրը ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարված 2 336 հետազոտություններից՝ ըստ Yerkir.am-ի հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում:
Նոր դրական դեպքերի թիվը, նրա խոսքով, մնում է նույնը՝ հետազոտությունների 30%-ը։
Բացարձակ թվերը կարևոր են բուժօգնության հասանելիությունն ապահովելու տեսակետից և այս իմաստով իրավիճակը թեկուզ կայուն է, բայց լարված է՝ մտահոգություն հայտնեց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ առավոտյան ժամը 9:00 դրությամբ 51 քաղաքացի կա, որ կարիք ունի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու, նրանցից 2-ը գտնվում են տանը, մնացածը 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում. «Այս գործընթացն ընթացքի մեջ է, նոր քաղաքացիներ են դիմում, հաստատվում են ու տեղափոխվում հիվանդանոց: Այս իմաստով իրավիճակը լավ է»:
Նա նշեց, որ 502 քաղաքացի ծանր վիճակում է, 113-ը՝ ծայրահեղ ծանր, 40-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված:
Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց, նախարարն ասաց, որ այդ տեղերի ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում. «Այսինքն, որպես այդպիսին կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի մենք չունենք, սակայն դա չի նշանակում, որ վիճակն ինչ-որ չափով բարելավվել է»:
Փաստացի այս պահին բուժվում է 10 625 (ավելացել է 221-ով) քաղաքացի։
Վերջին տվյալներով ապաքինվել է 11 335 անձ` վերջին մեկ օրում 538 անձ:
Ընդհանուր առմամբ 397 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Մանրամասն՝ տեսանյութում․