կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 22:15
Հասարակություն

Բաղրամյան պողոտայում կրակոց էր հնչել. կրակել էր աչքին

Բաղրամյան պողոտայում կրակոց էր հնչել. կրակել էր աչքին

Հունիսի 20-ին, ժամը 18.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, ծանոթը կրակել է իր աչքին:

Նույն օրը, ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ այտի և աչքի կոպի պատռվածքներով բուժօգնության դիմած 53-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրողների միության շենքի մոտ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին 40-ամյա տղամարդը ներկայացել է Արաբկիրի բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր: